Բաժիններ՝

Իրանը կարող է այսօր միանգամից երեք արբանյակ արձակել ուղեծիր

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի Տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելին հայտարարել է, որ իրենք մտադիր են մոտ ժամանակներս արձակել երեք արբանյակ: Չի բացառվում, որ արբանյակների արձակումն կարող է իրականացվել հենց այսօր:

Ֆազելիի խոսքերով` արբանյակներն անվանակոչվել են «Ֆաջր», «Նահիդ» և «Կաեմ»: Իրանի Տիեզերական գործակալությունը ստեղծվել է 2003 թվականին: 2009 թվականի փետրվարի 2-ին նա իրականացրեց առաջին արբանյակի արձակումն ուղեծիր: 2011 և 2012 թվականներին Իրանն արձակել է ևս երկու արբանյակ: 2013 թվականի հունվարի 28-ին Իրանը կապիկ ուղարկեց տիեզերք:

Հիշեցնենք, որ Իրանը մտադիր է այս տասնամյակում մարդ ուղարկել տիեզերք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս