Սալեհին հույս է հայտնել, որ Ջոն Քերրիին կհաջողվի մեղմել Վաշինգթոնի հակաիրանական քաղաքականությունը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հույս է հայտնել, որ ԱՄՆ նորանշանակ քարտուղար Ջոն Քերրիին կհաջողվի մեղմել Վաշինգթոնի հակաիրանական քաղաքականությունը.

«Ջոն Քերրին ազդեցիկ ֆիգուր է ԱՄՆ արտաքին քաղաքականությունում, նա ծանոթ է մերձավորարևելյան գործընթացներին: Հուսով ենք, որ իր անձնական որակների շնորհիվ Ջոն Քերրիին կհաջողվի գոնե մասնակիորեն ուղղել Իրանի հանդեպ ԱՄՆ արտաքին քաղաքական մոտեցումը»:

Սալեհին Քերրիին հաջողություններ է մաղթել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում:

Տեսանյութեր

Լրահոս