ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Ղարաբաղյան հակամարտության կողմերին. Ջոն Քերրի

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, շարունակելու է աջակցել Ղարաբաղյան հակամարտության կողմերին` խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Այս մասին նշված է ԱՄՆ Սենատի Արտաքին կապերի հանձնաժողովի հայամետ անդամներ Ռոբերտ Մենենդեզին ու Բարբարա Բոքսերին հղած ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերրիի պատասխան նամակում.

«Հաստատվելու դեպքում ես հետագայում նույնպես պետք է հայտնեմ ԱՄՆ մտահոգությունը և անեմ ինձնից կախված ամեն ինչ` խաղաղ ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմերին օգնելու համար». Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի տարածքում թռիչքներ թույլ չտալու մասին Ադրբեջանի մտադրությանը` Քերրին ընգծել է. «ԱՄՆ-ը կարծում է, որ այդ վեճում կողմերը պետք է վտանգավոր վիճակը հարթեն դիվանագիտական ճանապարհով»:

Նամակում ընդգծվում է, որ ԱՄՆ վարչակազմը կտրականապես դեմ է հանդես գալիս կողմերից յուրաքանչյուրի կողմից ցանկացած քայլերի դեմ, որոնք ուժեղացնում են լարվածությունը տարածաշրջանում կամ սպառնալիքի տակ է դնում Ղարաբաղյան բանակցային գործընթացը.«ԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ արագ արձագանքում են, հենց որ ի հայտ են գալիս այդպիսի սպառնալիքներ»:

Հիշեցնենք, որ Ջոն Քերրին արդեն իսկ երդում է տվել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում:

Տեսանյութեր

Լրահոս