Բաժիններ՝

Սիրիացիներն իրենք չեն կարող կարգավորել իրավիճակը. Բրահիմի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ`Սիրիայի գծով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին Մյունխենում տեղի ունեցած անվտանգության կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ սիրիական հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է միջազգային հանրության ակտիվ մասնակցություն` ի դեմս ՄԱԿ ԱԽ-ի.

«Սիրիացիներն իրենք ոչինչ չեն կարողանում անել` իրավիճակը փոփոխելու համար: Դրա համար էլ մնում է, որ գործին միջամտի միջազգային հանրությունը և առաջին հերթին ՄԱԿ ԱԽ-ը: Մեզ անհրաժեշտ է ՄԱԿ ԱԽ-ի հստակ որոշում` օրակարգում ընդգրկելու համար խաղաղ կարգավորումը: Մենք ունենք շատ օգտակար գործիք` Քոֆի Անանի (Բրահիմիի նախորդը Սիրիայի գծով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում – 168.am) ձեռքբերումը. Ժնևյան պայմանավորվածությունները:

Ժնևյան պայմանավորվածությունների հիմքում ընկած են երկու կողմերի համար ընդունելի կառավարության ստեղծումը, որը պատասխանատու կլինի անցումային ժամանակաշրջանի համար և կանցկացնի ընտրություններ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս