Բաժիններ՝

Տնտեսական ճգնաժամը սպառնում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությանը. Ռասմուսեն

MIGnews-ի փոխանցմամբ`ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում հայտարարել է, որ տնտեսական ճգնաժամը սպառնում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությանն ու պաշտպանունակությանը.

«Միայն դաշինքի անդամ երեք երկիր է հավատարիմ իր զինված ուժերի ֆինանսավորման վերաբերյալ պարտավորություններին: Միևնույն ժամանակ եվրոպական մի շարք դաշնակիցներ շարունակում են գնել ժամանակակից սպառազինություն, իսկ մյուսների համար դա անելը բարդ է:

Այդպիսի զարգացումը կարող է բացասաբար ազդել դաշնակիցների` արդյունավետ փոխգործակցելու կարողությունների վրա` միջազգային ճգնաժամերի առաջացման դեպքում: Անհրաժեշտ է տնտեսական իրավիճակի ուղղվելուց հետո փակել ներկայիս ֆինանսական ճեղքերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս