Թուրքիան չի լռի, եթե Իսրայելը հարձակվի մուսուլմանական որևէ երկրի վրա. Դավութօղլու

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ`Թուրքիան չի հանդուրժի և լռությամբ չի հետևի, եթե Իսրայելը հարձակվի մուսուլմանական որևէ երկրի վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Վերջինս քննադատել է Սիրիայի իշխանությունների անգործունեությունը` կապված երկրի տարածքի վրա Իսրայելի հարձակման հետ.

«Սիրիական վարչակարգը 22 ամիս շարունակ ռմբակոծում ու գնդակոծում է իր խաղաղ բնակիչներին և, չգիտես ինչու, չի պատասխանում երկրի տարածքին Իսրայելի հարվածներին: Մի՞գուցե դա Իսրայելի ու Ասադի վարչակարգի միջև գոյություն ունի գաղտնի պայմանավորվածություն: Ասադն Իսրայելի հարձակումներն օգտագործում է իրեն զոհ ներկայացնելու և մուսուլմանական երկրների օգնությունը ստանալու համար»:

Հիշեցնենք, որ իսրայելական ավիացիան այս շաբաթ հարված է հասցրել Դամասկոսի մոտակայքում գտնվող ռազմական հետազոտական կենտրոնին, ինչի հետևանքով զոհվել էր երկու և վիրավորվել էր հինգ մարդ: Դրանից հետո Սիրիան պաշտոնական բողոք է հղել ՄԱԿ-ին և Իրանի հետ մեկտեղ սպառնացել է վրեժխնդիր լինել Իսրայելից:

Տեսանյութեր

Լրահոս