Բաժիններ՝

Իսպանիան քննարկում է, թե որ ուղղությամբ է թքել Մեսսին (տեսանյութ)

Տարվա առաջին Էլ Կլասիկոյից հետո իսպանական լրատվամիջոցները, կարծես, չեն պատրաստվում հանգիստ թողնել Լեո Մեսսիիին։ Մի քանի սկանդալներից հետո, որոնք կապված էին արգենտինացու՝ «արքայական» ակումբի ներկայացուցիչներին ուղղված վիրավորանքների հետ, հիմա էլ քննարկվում է, թե խաղի ժամանակ որ ուղղությամբ է թքել Լեո Մեսսին։

Համացանցում հայտնվել են մի քանի տեսանյութեր, որոնք, ըստ իսպանական հայտնի պարբերականների, վկայում են, որ Մեսսին թքում է «Ռեալի» երկրպագուների և փոխարինողների նստարանի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Թե որքան կտեևի Մեսսիի «հետապնդումը», ցույց կտա ժամանակը։


Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728