Բաժիններ՝

ԱՄՆ դեսպանատան մոտի պայթյունն ուղղված է Թուրքիայի կայունության դեմ. էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ`Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանը մեկնաբանել է երեկ Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ տեղի ունեցած ուժգին պայթյունը.

«Այդ պայթյունն ուղղված է Թուրքիայի կայունության ու բարեկեցության դեմ: Այսօրվա իրադարձությունը հերթական ապացույցն է նրան, որ համայն աշխարհը պետք է համատեղ պայքար մղի ահաբեկչության դեմ»:

Այդ պայթյունի հետևանքով զոհվել էր երեք մարդ: Նախնական վարկածով` պայթյունն իրականացրել է ահաբեկիչ-մահապարտը: Թուրքական ոստիկանությունը չի բացառել, որ այդ պայթյունն իրականացրել է «Ալ Քաիդան»: Որպես դրա հիմնավորում է նշվում, որ ոչ վաղ անցյալում Ստամբուլում ձերբակալվել էր «Ալ Քաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա Բեն Լադենի փեսան:

Նշվում է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը գտնվում է Թուրքիայի խորհրդարանի շենքից 100 մետր հեռավորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս