Բաժիններ՝

Հովհաննես Պողոս 2-րդի սպանությունը պատվիրել է այաթոլլահ Խոմեյնին. թուրք ահաբեկիչ

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ`թուրք ահաբեկիչ Ալի Աղջան, ով 1981 թվականաի մայիսին Հռոմի Սուրբ Պետրոս հրապարակում մահափորձ էր իրականացրել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի դեմ, հայտարարել է, որ դրա պատվիրատուն Իրանում անցկացված Իսլամական հեղափոխության հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնին է:

Այս սենսացիոն հայտարարությունը Ալի Աղջան արել է Իտալիայում հրատարակված «Ինձ դրախտ են խոստացել. Իմ կյանքն ու Պապի դեմ ահաբեկչության մասին իրավունքը» գրքում: Գրքում Աղջան պատմում է, որ թուրքական բանտից փախչելուց հետո մեկնում է Իրան, ուր և նրան ասում են, որ հանուն Ալլահի պետք է սպանի Պապին, որը ներկայացվել է «սատանա»:

Գրքում Աղջան նաև մանրամասնորեն պատմում է Հռոմի Ռեբիբիա բանտում 1983 թվականի դեկտեմբերի 27-ին Հովհաննես Պողոս 2-րդի հետ ունեցած իր զրույցը, որի ժամանակ Պապը ներել է իրեն: Գրքում Աղջան պատմում է իր ողջ կյանքի մասին, թե ինչպես է բազում տարիներ անցկացրել նացիզմի, ֆաշիզմի ու իսլամիզմի սարսափի մեջ: Նա գալիս է այն եզրակացության, որ Հիսուս Քրիստոսը լավագույնն է, ով առաջնորդում է այս աշխարհի ճանապարհներով:

Հիշեցնենք, որ Աղջան բանտից ազատ է արձակվել 2011 թվականի հունվարին և հայտարարել էր, որ Պապի սպանության որոշումը կայացրել է Վատիկանի վարչակազմը. Պապին սպանելու հրամանն արձակել է Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Ագոստինո Կազարոլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս