Բաժիններ՝

Լավագույն հանդիպումս էր Ռեալի կազմում. Վարան

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը, ով երեկ դարձել է «Բարսելոնայի» հետ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպման (1։1) պատասխան գոլի հեղինակը, կիսվել է Էլ Կլասիկոյից ստացած իր տպավորություններով։

«19 տարեկանում պարզապես անհնար է գոլ խփել «Բարսելոնային»։ Մենք բոլորս երջանիկ ենք։ Ես ուրախ եմ, որ նման հանդիպում անցկացրի։ Սա պարզապես երազանք է ինձ համար։ Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, որ դարձել եմ գոլի հեղինակ։ Սա իմ լավագույն հանդիպումն էր «Ռեալի» կազմում։

Իսկ ինչ վերաբերում է խաղի ելքին, ապա սա լավագույն արդյունքը չէ, սակայն մենք եզրափակիչ դուրս գալու հնարավորություն ունենք։ Միշտ էլ բարդ է «Բարսելոնայի» հետ խաղալը։ Այժմ մենք պետք է լավ հանդիպում անցկացնենք մրցակցի դաշտում», – ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «արքայական ակումբի» պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031