Բաժիններ՝

Երեկ Երևանում 100-ից ավելի վթար է եղել. մամուլ

«Երեկ առավոտյան Երևանի փողոցները նման էին հոլիվուդյան «ֆիլմ աղետների» տեսարաններին, փողոցները լեցուն էին վթարված մեքենաներով։ Պատճառը գիշերային ձնախառն անձրևից հետո վաղ առավոտյան առաջացած մերկասառույցն էր»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Երեկ փորձեցինք պարզել, թե առավոտյան ժամերին քանի ավտովթար է արձանագրվել։ Ճնապարհային ոստիկանության տվյալներով արձանագրվել է ընդամենը 10 ավտովթար, ինչը ըստ ՃՈ-ի՝ արտառոց չէ։ Բայց քանի որ պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումից հետո ՃՈ-ն այլևս ոչ բոլոր պատահարներն է արձանագրում, ուստի դիմեցինք ապահովագրական ընկերություններին։

Օրինակ «Ինգո Արմենիայից» մեզ տեղեկացրեցին, որ իրենց ընկերության հաճախորդներից երեկ առավոտյան 54-ն է վթարվել։ Իսկ «Ռոսգոսստրախից» հայտնեցին, որ առավոտյան ժամը 8-ից մերկասառույցի պատճառով իրենց ընկերության հաճախորդներից վթարի են ենթարկվել 80-ը։

Հաշվի առնելով, որ այսօր Հայաստանում գործում է մոտ մեկ տասնյակ ապահովագրական ընկերություն, կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե քանի մեքենա է վթարվել մերկասառույցի պատճառով։ Թերևս ավելորդ է արձանագրել, որ Երևանի քաղաքապետարանը բացարձակապես ոչինչ չի արել նման իրավիճակը կանխելու համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031