Հայ հակերին սպառնում է 105 տարվա ազատազրկում

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն համակարգիչները ջարդելու և նենգասպառնալիքի մեղադրանքներով ձերբակալել է 27-ամյա Կարեն (Գարի) Ղազարյանին:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը նշում է, որ մեղադրանքների հիմնավորվելու դեպքում, պատիժների գումարման արդյունքում նրան սպառնում է 105 տարվա բանտարկություն:

Քննության նյութերի համաձայն՝ տեւական ժամանակ Ղազարյանը ջարդել է համացանցի իգական սեռի օգտատերերի «Facebook»-ի կայքերը, էլեկտրոնային փոստը և «Skype»-ը:

Լրատվամիջոցների հաղորդման համաձայն նա գործել է «sextortion» պայմանական անունը ստացած սխեմայով: Նա իր ընտրած թիրախին ներկայացել է «Facebook» -ի լավագույն ընկերուհու անունից, ապա առաջարկել է փոխանակել ինտիմ նկարներ, կամ, պարզապես, գտել է զոհին վերաբերող, բայց փականքի տակ գտնվող այդպիսի նկարներ: Այնուհետև, օն-լայն սեսիաների ժամանակ նրանցից պահանջել է մերկ մարմնով դիրքեր ընդունել իր առջև, սպառնացել է նրանց ոչ լավ կողմերից ներկայացնող նկարները տարածել համացանցում:

Նման ձևով Ղազարյանը կապ է հաստատել 350 կնոջ հետ: Նրա համակարգչի մեջ հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով կատարված մոտ 3 հազար ինտիմ լուսանկար, հաղորդում է «newsru.co.il» կայքը:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս