Արդարադատության նախարարությունը հերքում է

Այսօր մի շարք լրատվամիջոցներ անանուն նամակ են ստացել, թե իբր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից աշխատակիցներին ինչ-որ թերթիկներ են բաժանվել` իբր դրանք լրացնելու հանձնարարությամբ: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նման անտրամաբանական և անիմաստ նախաձեռնությամբ հանդես չի եկել:

Նախարարը մշտապես դատապարտել ու պայքարել է ցանկացած կեղծիքի դեմ, ուստի անտրամաբանական է, որ Հրայր Թովմասյան քաղաքացու, իրավաբանի, պաշտոնյայի մտքով անցներ ցուցակներ հավաքելու նման անիմաստ, աննպատակ նախաձեռնությամբ հանդես գալու գաղափարը: Ակնհայտ է, որ նամակի հեղինակի կամ հեղինակների նպատակը ընտրական գործընթացը վարկաբեկելն է:

Ցավոք սրտի, անանուն նամակներին ընթացք տալու միջոցով մեղավորներին բացահայտել հնարավոր չէ, սակայն եթե տվյալ անձը տեղեկացնի` իր ով լինելը և ում կողմից է նման հանձնարարություն ստացել, (եթե նրա ահազանգը իրականությանը համապատասխանում է) մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ասվում է Արդարադատության նախարարության տարածած պաշտոնական հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներն անանուն նամակ էին ստացել հետևյալ բովանդակությամբ.

«Հարգելի լրատվամիջոցներ, ուզում եմ բարձրաձայնել մի խայտառակ փաստի մասին: Օրեր առաջ, ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թողվմասյանի կողմից մեզ` նախարարության աշխատակիցներիս է բաժանվել երկու թերթիկ: Թերթիկներից մեկը լրացված էր , մյուսը իրենից ներկայացնում էր դատարկ աղյուսակ: Լրացված աղյուսակը ցույց էր տալիս, թե ինչպես պետք է լրացվի դատարկ աղյուսակը:

Ըստ այդմ, մենք դատարկ աղյուսակով թերթիկում պետք է լրացնենք մեր հարազատների և ընտանիքի անդամների անուն-ազգանուններն ու այլ տվյալներ: Իսկ պատճառը առաջիկա նախագահական ընտրություններն են: Այլ կերպ ասած, ցանկանում են թղթի վրա ունենալ այն մարդկանց տվյալները, որոնք պարտադրված քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին:

ՀՀ Արադարադատության նախարար Հրայր Թովմասյանը նաև կարգադրել է մեզ փոխանցել, որ այդ թերթիկը չլրացնելու դեպքում մեզ ազատելու են աշխատանքից:

Խնդրում ենք բարձրաձայնել այս խայտառակ փաստը և հասցնել այն հանրության ուշադրությանը:

Կից ուղարկում եմ թերթիկների պատճեները:

Հասկանալի պատճառներով այս նամակը ուղարկում եմ ոչ իմ անձնական էլեկտրոնային հասցեից»:

Picture_012Picture_013

Տեսանյութեր

Լրահոս