Գյումրիում փլուզվել է Արամ Մանուկյանի տան տանիքը (տեսանյութ)

Փլուզման դեպք Մենդելեևի 12 հասցեում: Ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Մանուկյանների տան կտուրը: Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, որն արձանագրել է՝ տունը հետագա բնակության համար այլևս անվտանգ չէ:

Տանտեր Արամ Մանուկյանը պատմում է, որ դեպքը գրանցվել է այն ժամանակ, երբ երեխաներին դպրոցից տուն է բերել: Բարեբախտաբար փլուզման պահին տանը ոչ ոք չի եղել: Արամ Մանուկյանը երեխաներին եւ անկողնային հիվանդ կնոջը տեխափոխել է հարազատների տուն:  Կիսախարխուլ տանն այժմ միայն ինքն է բնակվում եւ չգիտի, թե հետագայում բնակարանը ինչ միջոցներով է վերանորոգելու: Այս մասին հաղորդում է galatv.am-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031