Մրցավարը կապույտ քարտ է ցույց տվել ֆուտբոլիստին՝ ձեռքով գոլ խփելու համար (տեսանյութ)
Չափազանց հետաքրքիր մեջադեպ է տեղի ունեցել Հունաստանի սիրողական ֆուտբոլի առաջնությունում։ Թիմերից մեկը անկյունայինի խաղարկումից հետո գրավել է մրցակցի դարպասը, սակայն երկար քննարկումներից ու դժգոհություններից հետո գոլի հեղինակ դարձած Գեորգե Կալդիսը խոստովանել է, որ ձեռքով է գոլ խփել։ Դրանից հետո մրցավարը չի գրանցել գոլը, իսկ ձեռքով խաղի համար նորամուծություն է կիրառել ֆուտբոլում՝ կապույտ քարտ ցույց տալով ֆուտբոլիստին։
Ինչպես հետո է պարզվել, այդ անսովոր ատրիբուտը հույն մրցավարները պահում են իրենց մոտ ֆեյր-փլեյի կանոնները խախտելու դեպքում ցույց տալու համար։ Փաստորեն, այս անգամ այն պետք եկավ մրցավարին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը