Բաժիններ՝

Սուրեն Սուրենյանցի գործով մեղադրողը հանդես կգա ճառով

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դեմ գործով այսօր հայտարարեց դատաքննության ավարտի մասին և անցավ դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրող Մերի Արշակյանը միջնորդեց ժամանակ տրամադրել իրեն մեղադրական ճառին նախապատրաստվելու համար. դատարանը բավարարեց միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 4-ին:

Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իբր խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ.Ղասաբյանի վստահությունը, վերցրել և խարդախությամբ տիրացել է 508.000 դրամ գումարին։ Սուրենյանցը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս