
Հայ սամբիստները Ղազախստանից կվերադառնան 2 բրոնզե մեդալով

Հունվարի 26-ից 28-ը Ղազախստանի Ուրալսկ քաղաքում անցկացվեց սամբոյի Մրցաշրջան 2013-ի առաջին միջազգային` ,,A,, դասի մրցաշարը, որը կրելով «Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի մրցանակներ» անունը, հանդիսանում է Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկը:
Մրցաշարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող վեց մարզիկներից երկուսը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով.
Երրորդ հորիզոնականն են զբաղեցրել Մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում՝ Մավրիկ Նասիբյանը, Մարզական սամբոյի 90 կգ ք/կ՝ Դավիթ Գրիգորյանը: Երկուսն էլ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սաներ են:
Քանի որ, այս մեդալները նվաճվել են հունվարի 28-ին՝ Հայոց բանակի 21-րդ տարեդարձի օրը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տարվա առաջին ձեռքբերումը նվիրում է Հայ Զինվորին՝ սկսած շարքայինից, ավարտած՝ գերագույն գլխավոր հրամանատարով:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը