Բաժիններ՝

Էլթոն Ջոնը հրապարակել է որդու լուսանկարը

Երգիչ Էլթոն Ջոնն ու նրա զուգընկերը` Դեյվիդ Ֆերնիշը, հրապարակել են իրենց երկրորդ որդու` Էլայջայի լուսանկարը: Վերջինս զույգի երկրորդ երեխան է: Նրան լույս աշխարհ է բերել այն նույն սուռոգատ մայրը, ում շնորհիվ ծնվել է Էլթոն Ջոնի  առաջին որդին՝ Զաքարը: Հայտնի է նաև, որ այդ «աշխատանքը» կնոջը 20 000 ֆունտ եկամուտ է բերել:

«Երբ ծնվեց մեր երկրորդ երեխան, մեր սերն էլ ավելի խորացավ, դա անբացատրելի զգացմունքային երևույթ է»,- «Hello» ամսագրին տված հարցազրույցում ասել է Էլթոն Ջոնը: Դեյվիդ Ֆերնիշն իր հերթին՝ ավելացրել է. «Մենք հուսով ենք, որ Էլայջան ու Զաքարը երջանիկ կլինեն: Նրանք միշտ կարող են հույսները մեզ վրա դնել: Թող ապագայում նրանք ընտրեն իրենց ցանկացած մասնագիտությունը և ճանապարհը»:

154738

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031