
Ռոնալդուն ներքնաշոր կստեղծի

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն պայմանագիր է կնքել JBS Textile Group-ի հետ, որը ներքնաշորի արտադրությամբ է զբաղվում:
Դանիական ընկերության միջոցով Ռոնալդուն սեփական ներքնաշորի շարքը կստեղծի:
Ռոնալդուի և JBS-ի պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում:
Հայտնի է, որ պորտուգալացին կստեղծի երկու հավաքածու` երիտասարդների և առավել տարեց գնորդների համար:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը