Բաժիններ՝

Կրակել են Բերետ մականունով Իվանովի վրա

Հունվարի 29-ին մահափորձ է տեղի ունեցել բուլղարական թմրամաֆիայի պարագլուխներից մեկի՝ Զլատոմիր Իվանովի դեմ։ Այս մասին տեղեկացնում է է Ֆրանս-Պրես գործակալությունը։

Իվանովը հրազենային երկու վնասվածք է ստացել այն պահին, երբ ոստիկանների և թիկնապահների ուղեկցությամբ բարձրանալիս է եղել դատարանների շենքի աստիճաններով։ Այնտեղ պետք է քննվեր նրա վերաքննիչ հայցը՝ նախորդ դատավճռի գործով։

Գնդակներից մեկը դիպել է Իվանովի ոտքին, մյուսը՝ իրանին՝ վնասելով երիկամը։ Վիրավորվել է նաև նրա թիկնապահներից մեկը։ Երկուսն էլ անմիջապես հոսպիտալացվել են։ Բժիշկները նրանց վիճակը  գնահատում են կայուն։

Դեպքից անմիջապես հետո այրվել է դատարանի դիմաց գտնվող բարձրահարկ շենքի վերին հարկը։ Ոստիկանությունը կարծում է, որ դիպուկահարը հենց այդտեղից է կրակել թմրաբարոնի վրա։

Զլատոմիր Իվանովը նախկինում ծառայել է բուլղարական հատուկ նշանակության ջոկատում, ինչի համար ստացել է Բերետ մականունը։ 2000-ականների սկզբներին գլխավորել է հանցավոր խմբավորումներից մեկը, որը զբաղվում է թմրամիջոցների մաքսանենգությամբ՝ առևտրով։ 2011-ին այդ գործունեության համար դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Հունվարի 29-ին պետք է քննվեր հենց այդ դատավճռի վերաքննիչ հայցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս