Խոշոր ավտովթար` Սյունիքի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր` հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում «Միցուբիշի Լանսեռ» մակնիշի Տ 2018 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան Մեղրի ավտոճանապարհի Սառնակունք գյուղի հատվածում` դեպի Գորիս ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հանդիպակաց ընթացող «Կամազ» մակնիշի 132 ՏՍ 51 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը 3 ուղևորների հետ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն: Ուղևորներից մեկը զինվորական է: Իսկ 1 ուղևոր տեղում մահացել է:

Սիսիանի Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ «Միցուբիշին» վարել է Սերժիկ Մարտիրոսյանը, իսկ «Կամազը»` Սամվել Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031