Բաժիններ՝

Ոստիկանության «Թեժ գիծը» գործում է

Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2012 թվականի հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-53-32-73 հեռախոսահամարով, որի մասին նախապես զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է հայտարարություն:

2013 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 29 ընկած ժամանակահատվածում ստացվել է 79 հաղորդում:

Հաղորդումներից 3-ը Հայաստանի Հանրապետությունից դուրս մահացած անձանց վերաբերյալ են, որոնց մասին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից  սահմանված կարգով տեղեկատվություն չի ստացել: Վերջնական ցուցակները հրապարակելիս մահացածների անհատական տվյալներն ընտրողների ռեգիստրում չեն լինի:

Ընտրացուցակում անձի անհատական տվյալների բացակայության վերաբերյալ ստացվել է 1 հաղորդում: Ստուգմամբ պարզվել է, որ քաղաքացին հաշվառվել է 17.01.2013 թ.` ընտրացուցակները հրապարակելուց հետո: Վերջինիս պարզաբանվել է ՀՀ օրենսդրության պահանջները և տեղեկացվել, որ վերջնական ցուցակները հրապարակելիս տվյալներն առկա կլինեն ընտրողների ռեգիստրում:

Հաղորդումներից 11-ով հայտնվել են տեղեկություններ սեփականատեր չհամարվող անձանց բնակելի տարածությունում հաշվառման մեջ մնալու կապակցությամբ: Քաղաքացիներին պարզաբանվել են ՀՀ օրենսդրության պահանջները  բնակելի տարածության նկատմամբ օգտագործման կամ սեփականության իրավունք չունեցող անձին հաշվառումից հանելու ընթացակարգի վերաբերյալ:

«Թեժ գիծ» ծառայությունում ստացված մյուս զանգերով պահանջվել են ընտրական գործընթացին չվերաբերող խորհրդատվություններ:

ՀՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031