Քաղաքացուն պատգարակով դուրս բերեցին ձորակից (լուսանկարներ)
Այսօր` հունվարի 29-ին, անօգնական վիճակում գտնվող տղամարդուն քաղաքացիները Ոստիկանության Արաբկիրի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի և 1-03 ծառայության աշխատակիցների հետ մեծ դժվարությամբ ձորից դուրս բերեցին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լամբադա կամուրջից դեպի Ազատության պողոտա ընկած հատվածի ձորակում տղամարդը ընկել էր և, ըստ նախնական տեղեկությունների, կոտրվածք էր ստացել, եւ չեր կարողանում տեղաշարժվել: Նրան պատգարակով դուրս բերելուց հետո քաղաքացին 1-03 ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Այս պահին Արաբկիրի Ոստիկանությունը պարզում է նրա ինքնությունն ու բնակության վայրը:
shamshyan.com