Դանակով 6 անգամ հարվածել է կնոջը

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի`Սասուն Ս.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում 01.09.2012 թ. Երևան քաղաքի Տ.Մեծի փողոցի թիվ 24 շենքի բակում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր կրած դանակով դիտավորությամբ 6 անգամ հարվածել է իր կնոջ`Սաթենիկ Հ.-ին ու նրա առողջությանը պատճառել ծանր վնաս:

Քրեական գործով իրեղեն պացույց է ճանչվել տուժողի շրջազգեստը, ինչպես նաև այն դանակը, որով հանցագործությունը կատարվել է:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս