
Բալոտելիի տեղափոխությունը՝ ժամերի հարց

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին «Միլանի» հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը:
Ինչպես հայտնում է Football Italia-ն, հարձակվողը համաձայնել է աշխատավարձի նվազեցմանը, որը տարեկան կկազմի 4 մլն եվրո, այն դեպքում, երբ Անգլիայում նա տարեկան վաստակում էր 5-6 մլն:
Ենթադրվում է, որ Բալոտելիի տեղափոխությունը «Միլան» պաշտոնական ձև կստանա արդեն մոտակա ժամերին: Գործարքի արժեքը կկազմի է 20-23 մլն եվրո:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը