Հայ աստղերը Հայկական բանակի օրը Gangnam Style են պարում (տեսանյութ)
Gangnam Style-ն օրեցօր ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում: Այսօր հայկական գրեթե բոլոր ակումբներում կարելի է լսել Gangnam Style-ը:
Սակայն, որ այն հնչում է Հայկական բանակի օրը և դրա տակ պարում են եռագույնով փաթաթված ու զինվորական համազգեստ հագած հայկական շոու-բիզնեսի աստղերը, մեղմ ասած, տարօրինակ է:
Սոնա Շագելդյանը, Օլգա Այվազյանը, Մագան, Սարգիս Ավետիսյանը, Տիգրան Հարությունյանը պարում են N-Show ակումբում: Տեսանյութը դիտեք ստորև: