Բաժիններ՝

LEGO-ն 55 տարեկան է

Մանկական խաղալիքներ պատրաստող LEGO ընկերությունը տոնում է իր կազմավորման 55-րդ տարեդարձը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ուղիղ 55 տարի առաջ, LEGO-ն փոքրիկների համար արտադրեց մանր կառուցվածքով, հավաքվող խաղալիքներ: Այն համարվում է աշխարհի շատ երկրներում ամենաճանաչված խաղալիք արտադրող ընկերությունը:

1958թ. հունվարի 28-ին ընկերության ղեկավարներից Գոտդֆրեդ Կրիկ Կրիտտիանսենը ներկայացրեց տարբեր չափերի խաղալիքներ, որոնք ամրանում էին միմյանց: Հենց այդ նույն թվականին ընկերությունը սկսեց արտադրել LEGO-ի մոխրագույն կոնստրուկտորները: Ընկերությունը կարողացել էր համադրել գեղեցիկ դիզայնը ժամանակակից մոտեցման հետ: Առաջին LEGO-ները վաճառքի հանվեցին 1949 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս