Բաժիններ՝

Վաղվա հանդիպման ֆավորիտը Բարսելոնան չէ. Քարիմ Բենզեմա

«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման կարծիք է հայտնել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ «Բարսելոնայի» հետ առաջիկա հանդիպման մասին:

««Ռեալի» և «Բարսելոնայի» միջև հանդիպումները լավագույնն են աշխարհում: Երկու թիմերն էլ հետաքրքիր ֆուտբոլ են ցուցադրում, իսկ նրանց միջև հանդիպումները դիտարժան են ստացվում: Սա մեծ իրադարձություն է:
«Բարսելոնան» վաղվա հանդիպման ֆավորիտը չէ: Այդպիսի խաղերում ֆավորիտ չկա: Հատկապես, որ «Ռեալը» տարեց տարի ավելի ուժեղ է դառնում», – Բենզեմայի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Նշենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա վաղը կեսգիշերին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031