Բաժիններ՝

Այո, իրացումը կաղում է. Մխիթարյան

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Ռուսենբորգի» հետ հանդիպման մասին։

«Շատ դժվար էր իրենց դեմ խաղալ, քանի որ նորվեգիացիները բավականին կազմակերպված թիմ ունեն։ Սակայն ամենակարևորը կարողանում էինք տարածություն գտնել գրոհները ճիշտ կազմակերպելու համար։ Այո, իրացումը կաղում է, սակայն կարծում եմ, որ առաջիկա խաղերին այդ հանգամանքը նույնպես կշտկվի։

Միսթերը ոմանց հնարավորություն է տալիս մասնակցել ողջ հանդիպմանը, իսկ մյուսներին հանգստանալ։ Առաջիկայում կսկսվեն ծանր հանդիպումները։

Բարդ է 3 օրը մեկ կարևոր հանդիպման մասնակցել, սակայն հարկավոր է աշխատել։ Միայն այդ դեպքում հնարավոր է լավ մարզավիճակում մնալ, ուստի պետք է սովորենք նման ծանրաբեռնվածությանը»,-  Հայաստանի հավաքականի առաջատարի խոսքերն է մեջբերում ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031