
Ռեալի հետ դիմակայության ճակատագիրը առաջին խաղում չի որոշվի. Բուսկետս

«Բարսելոնայի» Սերխիո Բուսկետսը խոսել է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակներում Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք առաջին հանդիպման մասին։
««Ռեալի» հետ խաղից առաջ բոլորը մարտական են տրամադրված։ Լավ արդյունք կարող է համարվել միմիայն հաղթանակը, այլ ոչ թե, ասենք, ոչ-ոքին։
Գավաթը տարբերվում է մյուս մրցաշարերից, քանի որ այստեղ սխալվելու ոչ մի իրավունք չունես։ Կարող եմ վստահ ասել, որ այս դիմակայության ճակատագիրը կորոշվի ոչ առաջին խաղում», – Sport.es-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը