Բաժիններ՝

Նժդեհի ֆիլմը նախագահի դուրը չի՞ եկել. մամուլ

«Կիրակի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան, որի համար մի օրով հետաձգվել էին ոչ միայն կինոթատրոնի սեանսները, այլև կանգ էր առել հարակից փողոցների երթևեկությունը։ Պատճառն այն էր, որ ֆիլմի պրեմիերային ներկա էին ոչ միայն շարքային ՀՀԿ-ականներ, նախարարներ, քաղաքական գործիչներ, ֆիլմի ողջ դերասանական կազմը, այլև նախագահ Սերժ Սարգսյանը, տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ, ինչպես նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

Պրեմիերան անցել է ինչպես որ հարկն է՝ կարմիր գորգ, լուսանկարիչներ և մի քանի իշխանական լրատվամիջոցներ։ Ու չնայած ամիսներ շարունակ ընթացող քննարկումներին, լավ ու վատ կռահումներին, այնուամենայնիվ, ֆիլմը մինչև էկրան բարձրանալը ավելի մեծ աղմուկ հանեց և ավելի շատ լուսաբանվեց, քան պրեմիերայից հետո։

Թվում է, թե ֆիլմի դիտումից հետո ավելի շատ պետք է լինեին քննարկումները, կարծիքները, բայց հակառակը, դեռ ոչ ոք չի շտապում կարծիք հայտնել, բացի մեկ-երկու ընդհանրական գնահատականներից, որ ֆեյսբուքյան մակարդակով պտտվեցին լրատվամիջոցներով։ Պրեմիերայի հաջորդ օրը ներկա մի քանի արվեստագետներից փորձեցինք ֆիլմի մասին իրենց կարծիքն իմանալ, որոնք, սակայն, հրաժարվեցին որևէ գնահատական տալ, նշելով՝ ոնց ուզում եք, մեկաևաբանեք։

Պարզ է մի բան, որ ոչ ոք չի ուզում առաջինը խախտել լռությունը, առավել ևս, որ պաշտոնական մակարդակով հնչած որևէ գնահատական չկա, անգամ մշակույթի նախարարության և նախագահականի կայքերն են շրջանցել Հայոց բանակի 21-ամյակին նվիրված ֆիլմի պրեմիերան։ Իսկ դա կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, առաջինը այն, որ թերևս ֆիլմն այդքան մեծ տպավորություն չի գործել, և հետևաբար, անգամ փոքրիկ հաղորդագրության տեսքով տեղ չի գտել ոչ նախագահականի կայքում և ոչ էլ այլ պաշտոնական կայքում»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս