
Բռնցքամարտիկ պատգամավորը Քսենյա Սոբչակին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ

Հանրահայտ բռնցքամարտիկ և պատգամավոր Նիկոլայ Վալուևը հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակին մեղադրել է կնոջ ներկայությամբ իրեն սիրահետելու մեջ: Ինչպես հաղորդում է eg.ru-ն, Սոբչակը պատմել է, որ ինքը զանգահարել է Վալուևին և հրավիրել մասնակցելու իր հեռուստահաղորդմանը, սակայն վերջինս անակնկալ կերպով հրաժարվել է՝ դրանով իսկ առաջացնելով հեռուստահաղորդավարուհու զարմանքը:
«Վալուևին հրավիրել էի հարցազրույցի: Նա սկսեց ինչ-որ արտասովոր բաներ ասել՝ ակնարկելով, որ ես սիրահետել եմ իրեն կնոջ ներկայությամբ»,- գրել է Սոբչակն իր միկրոբլոգում: Հարցն այնքան է հուզել Սոբչակին, որ մի քանի րոպե անց կրկին գրառում է արել իր միկրոբլոգում. «Ես ընդհանրապես չեմ հասկանում այդ տարօրինակ պատճառաբանությունը հարցազրույցից հրաժարվելու համար: Ես, իհարկե, այլասերված եմ, բայց սիրահետել Վալուևին՝ ինձ համար չափից ավելի է: Պետք է Յանա Ռուդկովսկայային հարցնել: Ես միշտ գինովցած եմ ու կարող եմ չհիշել՝ ինչպես եմ վազել Կոլյայի ետևից»:
Վալուևն էլ ետ չի մնացել Սոբչակից ու իր էջում գրել է. «Դատելով այս ամենից` իմ հրաժարվելը ճիշտ չի հասկացվել Սոբչակի կողմից»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը