Բաժիններ՝

Հայտնի են Եվրո-2016-ն ընդունող քաղաքների անունները

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն այսօր հաստատել է Եվրո-2016-ն ընդունող քաղաքների ցուցակը, որը ներկայացրել է մրցաշարի կազմակերպիչը՝ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան։

Նիոնում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացած հանդիպման ժամանակ գործադիր կոմիտեն հավանության է տվել մրցաշարի կազմակերչի ներկայացրած հետևյալ ցուցակին, համաձայն որի՝ Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը կընդունեն սույն քաղաքները՝ Բորդո, Լանս, Լիլ, Լիոն, Մարսել, Նիցա, Փարիզ, Սեն-Դենի, Սենտ-Էտյեն, Թուլուզ։

Նշենք, որ Եվրո-2016-ի որակավորմանը փուլը կմեկնարկի 2014 թվականի նոյեմբերին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս