Բաժիններ՝

Լավագույն մարզիկի քվեարկությունն ավել թափանցիկ կլինի. Ռոստոմյան

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կայացել է հանդիպում ԶԼՄ և Հայաստանի սպորտային լրագրողների ֆեդերացիա Հ/Կ (ՀՍԼՖ) ներկայացուցիչների միջև, որին ներկա է եղել նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Հանդիպումը, որը նվիրված էր  յուրաքանչյուր տարեվերջին ձևավորվող լավագույն մարզական տասնյակին, անցել է հետաքրքիր և կառուցողական բանավեճի ձևաչափով, որտեղ ներկա լրագրողները նույնպես իրենց մտահոգությունն են արտահայտել հարցի վերաբերյալ:

Ինչպես հանդիպման սկզբում ասել է նախարարը, ցավոք այս թեման դարձել է ամենաքննարկվողը սպորտաշխարհի վերաբերյալ լուրերի ցանկում, մինչդեռ պակաս կարևորության ու ուշադրության են արժանացել մարզական լուրջ միջոցառումների լուսաբանումը, այդ թվում նաև Հայաստանում կազմակերպված միջազգային և հանրապետական մրցաշարերը: ”Հենց լրատվամիջոցների աշխատանքն է, որ բազմաթիվ անգամներ վեր է հանել մարզաշխարհին հուզող խնդիրներ, օգնել տալ դրանց լուծումները և ես 

շնորհակալ եմ շատերիցդ հենց այդ սրտացավ վերաբերմունքի համար”,- ներկաներին է դիմել Հ. Ռոստոմյանը և հավելել, որ այս հանդիպումը նույնպես իր դրական արդյունքն է ունենալու:

Ծավալված բանավեճից հետո, նախարարը ներկայացրել է կոնկրետ առաջարկներ ՀՍԼՖ-ին, իրենց կողմից կատարվող, տարվա լավագույն մարզիկների ընտրությունն ավելի թափանցիկ դարձնելու և հետագայում այս թեման ավելորդ շահարկումներից զերծ պահելու համար: Նախարարի առաջարկությամբ, նախ անհրաժեշտ է ֆեդերացիան համալրել նոր սպորտային լրագրողներով, որոնք առնվազն երեք տարի լուսաբանել են սպորտի ոլորտը և ունեն գրված 20-25 հոդված,հաջորդը՝ պետք է ստեղծել ԱՍԼՖ-ի պաշտոնական ինտերնետային կայք և դրա միջոցով կազմակերպված օնլայն քվեարկությամբ, կատարել լավագույն մարզիկների ընտրությունը, և վերջապես՝ անհրաժեշտ է ընտրության արդյունքները հայտարարել հեռուստատեսությամբ՝ ուղիղ եթերով:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս