Գոլֆ՝ սառույցի վրա. միլիոնատերերի նոր հրապուրանքը
Սառույցի վրա անցկացվող գոլֆը սկիզբ է առել դեռևս 1984 թվականին, երբ ԱՄՆ Միննեսոտա նահանգում անցկացվեռ առաջին սիրողական առաջնությունը։ Այսօր այդ անսովոր մարզաձևը մեծ թվով երկրպագուներ ունի ամբողջ աշխարհում։
«Սառցային» գոլֆի առաջնությունը 1997 թվականից սկսած ամեն տարի անցկացվում է Գրենլանդիայի Ումանակ փոքրիկ քաղաքի մոտ, որը գտնվում է հյուսիսային բևեռից 560կմ հեռավորության վրա։ Խաղն անցկացվում է հսկայական սառցադաշտերի վրա, որոնց վրա փորվում է 36 անցք։ Դաշտի սահմանները գծվում են հատուկ ներկով։ Իսկ որպես խաղային արգելքներ ծառայում են ձյան բնական բլրակներն ու այսբերգները։
Այս մարզաձևը դուր է գալիս հատկապես էքստրիմի սիրահարներին. չէ՞ որ հյուսիսային բևեռից ոչ հեռու գոլֆ խաղալը հատուկ է հենց էքստրեմալներին, որոնց չի վախեցնում ուժեղ քամին և տարածքում թափառող սպիտակ արջերին հանդիպելու իրական վտանգը։
Սակայն նրանցից բացի այս մարզաձով սկսել են հետաքրքրվել նաև մեծահարուստները։ Նրանց համար սառույցի վրա գոլֆ խաղալը նոր հաճույք է։
Նշենք, որ առաջնությունն անցկացվում է մարտ ամսին։ Մասնակիցները հանգրվանում են Otel Uummannaq հյուրանոցում՝ վճարելով 1500 հազար եվրո։ Խաղին մասնակցելու համար անհրաժեշտ է վճարել ևս 2000։ Իսկ եթե ցանկանում եք օգտվել նաև այլ հաճույքներից՝ զբոսանք շների սահնակով, կամ սնոուբորդ վարձել, ապա հարկ կլինի ավելի թեթևացնել դրամապանակը։