Սերժ Սարգսյանը որոշել է լրիվ նոր խաղացողներ մեջտեղ բերել. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընտրությունները դեռ չավարտված՝ ՀՀԿ-ում արդեն իսկ քննարկում են, թե ով ինչ պաշտոն է ստանալու ընտրություննեիից հետո, ում ուր են «տանելու»։ Ընդ որում, այս պասաժն այնքան արդիական է դարձել ՀՀԿ-ի համար, որ առաջացրել է հին ու նոր գվարդիաների հակամարտություն։
Հները՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ցանկանում են պնդացնել իրենց դիրքերը, որպեսզի 2018-ի «հսկիչ փաթեթն» իրենց ձեռքում լինի։ Նորերն էլ անվերապահ հավատում են, որ հին գվաիդիայի երգը եըգված է, և «Ապահով Հայաստանի» ապագան իրենք են կերւոելու, որովհեոև, ի տարբերություն հների, որոնք պարտականություններ ունեն նաև «մնացյալ պապաների» հանդեպ, իրենք պարտական են միայն Սերժ Սարգսյանին։
Հների համար ցանկալի կոնֆիգուրացիան հետևյալն է. Հովիկ Աբրահամյան՝ վարչապետ, Դավիթ Հարությունյան՝ Աժ նախագահ, Գագիկ Բեգլարյան՝ Երևանի քաղաքապետ, իսկ այ, Կարեն Կարապետյանի հարցը դեռ բաց է։ Քանի որ հների մտքում եղած կոնֆիուրացիան՝ Արթուր Բաղդասարյանը գնում է գլխավոր դատախազ, իսկ Կարեն Կաիապետյանը դառնում է ԱԱԽ քարտուղար, անիրականանալի է տարբեր պատճառներով, ուստի դիտարկվում է նաև Կարեն Կարապետյանին հարմար վերպետական կառույցի ղեկավաիի պաշտոնը։ Խոսքը Մաքսային և Եվրասիակւսն միության կողմից ապագայում ստեղծվելիք կառույցի Հայաստանյան ներկայացուցչի մասին է։
Այնուհանդերձ, մեր տեղեկություններով, ոչ հին և ոչ էլ նոր գվարդիային սպասվելիք խաղում մեծ դերակատարություն չի վերապահվելու։ Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուըները՝ Սերժ Սարգսյանը որոշել է լրիվ նոր խաղացողներ մեջտեղ բերել։