Բաժիններ՝

Ո՞վքեր են ստում՝ մադրիդցինե՞րը, թե՞ Marca-ն (լուսանկար)

Marca-ի հայտնի հրապարակումից հետո սկանդալն Իսպանիայում շարունակվում է։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ թերթը հրապարակել էր մի տեղեկություն, համաձայն որի Մադրիդի «Ռեալի» առաջատարներ Իկեր Կասիլյասը և Սերխիո Ռամոսն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ հանդիպման ժամանակ վերջնագիր են ներկայացրել՝ ստիպելով նախագահին ընտրություն կատարել թիմի մի քանի առաջատարների և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջև։ Երեկ թե՛ Պերեսը և թե՛ Ռամոսն ու Կասիլյասը հերքել են այս տեղեկությունը, իսկ Պերեսը նշել էր, որ Marca-ն ապակայունացնում է իրավիճակը թիմում։

Այսօր իսպանական հեղինակավոր պարբերականը հրապարակել է ակումբի անանուն մի աղբյուրի հետ նամակագրության լուսանկարը, իսկ վերևում գրել՝ «Marca-ն չի ստում»։

«Թիմը պատրաստ է լքել ոչ միայն… (անունը ջնջված է), այլ շատ ուրիշներ», – ասվում է այդ նամակագրության մեջ։ Իսկ աջ կողմում Marca-ն ավելացրել է՝ «Տեղեկացնել չի նշանակում ապակայունացնել»։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս