Ի՞նչ են անում ԲՀԿ-ականները ՀՀԿ-ի նախընտրական շտաբում. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեր թղթակցին հայտնի է դարձել, որ այս օրերին մի շարք նախկին բարձրաստիճան ԲՀԿ-ական պաշտոնյաներ, ինչպես նաև որոշ գործող ԲՀԿ-ական պատգամավորներ, այցելում են Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ։
Նախօրեին ՀՀԿ շտաբ է այցելել քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Վարդանյանը։ Անցյալ շաբաթ ՀՀԿ շտաբ է այցելել նաև առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ով ևս ԲՀԿ քաղխորհրդի անդամ է։ Երեկ Վարդան Վարդանյանին հարցրեցինք, թե ինչու՞ է ՀՀԿ նախընտրական շտաբ այցելել, արդյոք դա նշանակում է, որ նա ընտրություններում սատարելու է Սերժ Սաոգսյանին, Վարդանյանը պատասխանեց. «Ես լրիվ ուրիշ հարցով էի գնացել, ու հարմար չի հիմա խոսելը»։
Հարություն Քուշկյանից հարցի պատասխանն այդպես էլ չհաջոդվեց ստանալ, նա խորիրդակցության էր, իսկ ավելի ուշ, անհասանելի դարձավ։ Հաշվի առնելով, որ այս օրերին պաշտոնապես ու ոչ պաշտոնապես պարզվում է, որ ԲՀԿ-ականնհրը, չնայած կուսակցության պաշտոնական որոշմանը, սատարելու են Սերժ Սաոգսյանին, ստացվում է, որ իրականում ԲՀԿ-ն իր գրեթե ողջ կազմով Սերժ Սարգսյանին է սատարելու։