Գողական կանոններով. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այնպես է սւոացվել, որ մեզանում ավելի շատ գողական չգրված կանոններն են աշխատում, քան գրված աշխարհիկ օրենքները։ Ամեն քայլափոխի հանդիպում ենք «ճշտով» հարցեր լուծելու, «ավտարիտետներին» հարգելու, «օբշչակի» շահերը հաշվի առնելու և այլ գողական կանոնների «աշխարհիկ» դրսևորումներին։
Ասենք, ինչո՞վ գողական աշխարի սկզբունքներից չէ իրավահաջորդ նշանակելու նախկին նախագահների սովորույթը։ Արդյունքում՝ նախկին նախագահը գործող նախագահին ասում է՝ ես եմ քեզ բերել ասպարեզ և չեմ ուզում խանգարել քո՝ երկրորդ «սրոկ» պաշտոնավարելուն։ Փոխադարձ կապվածության, ստվերային պայմանավորվածությունների, «պախանին» հարգելու և նրան գահընկեց անելու ժամկետների ու կանոնների փաթեթն էլ է կրիմինալ աշխարհից վերցված։
Կարծում ենք՝ նաև դա որոշակի նշանակություն ունեցավ, որ այս նախագահական ընտրություններում լուրջ մրցակիցներ չառաջադրվեցին։ Լուրեր էին շրջում, որ Գագիկ Ծառուկյաևին համոզելու համար, որպես «ամենածանրակշիռ» փաստարկ, հենց այդ միտքն է օգտագործվել՝ «ինչո՞ւ ես խանգարում, որ մարդն իր երկրորդ սրոկը նստի, ինքը քեզ ժամանակին չի խանգարել, չէ՞»։ Ի դեպ, բերդում նստելն էլ են հենց այս տերմիննեիով բնորոշում՝ «սրոկ», «նստել»։
Իսկ երբ անցնի Սերժ Սարգսյանի «երկրորդ սրոկը» և մոտենա պաշտոնավարման ավարտը, այս բոլոր անձինք, բնականաբար, ասելու են՝ «մենք քեզ թողեցինք հանգիստ երկու սրոկ նստես, հիմա մեր հերթն է»։ Թե ով կլինի հաջորդը՝ ՀՀ երկրորդ նախագա՞հը, թե՞ ԲՀԿ ինքնահրաժարված առաջնորդը, արդեն էական էլ չէ։ Նորից կառաջնորդվեն գողական աշխարիի ու բերդերի կանոններով՝ նախագահի աթոռին կնստեցնեն նրան, ով իրեն «ճիշտ» է պահել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարինեիին և վերջինիս կստիպեն աջակցել «օբշչակի» ընտըած նոը «պախանին»»։