Ջենիֆեր Լոպեսը լողափում չի թաքնվել պապարացիներից (լուսանկարներ)
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն իր հանգիստն անցկացնում է Մայամիում: Ինչպես գրում է sutki.net կայքը, 43-ամյա երգչուհին տանն է թողել իր երեխաներին ու երիտասարդ ամուսնուն և հանգստի է մեկնել ընկերուհիների հետ:
Թեև Լոպեսն իր բարեմասնությունների մի մասը թաքցրել է սրբիչով, սակայն, միևնույն ժամանակ, պապարացիներին ու ծովափի հանգստացողներին թույլ է տվել հիանալ իր և ընկերուհիների կիսամերկ արտաքինով: