Բաժիններ՝

18 կարատանոց ոսկյա ժամացույցներ «Audemars Piguet»-ից

Ժամացույցներ արտադրող  «Audemars Piguet» ապրանքանիշը Շվեյցարիայում տեղի ունեցած ցուցադրության ժամանակ ներկայացրել է ժամացույցների նոր հավաքածուն: Ժյուլ-Լուի Օեմարի և Էդուարդ Ավգուստ Պիգեյի ստեղծած այս ապրանքանիշն արդեն 132-ամյա պատմություն ունի և հավատարիմ է իր ավանդույթներին, որոնք դրված են նաև 2013 թվականի նոր հավաքածուի հիմքում: Ամենամյա SIHH-2013 սալոնում ներկայացված նշված հավաքածուի ժամացույցներն արտադրվել են սահմանափակ քանակով:

«Tradition Tourbillon Minute Repeater Chronograph» անունը ստացած, 47 մմ տրամագծով տիտանե  ժամացույցն, օրինակ, արտադրվել է ընդամենը 10 օրինակից: Ի դեպ, նշված ժամացույցը զարդարված է 18 կարատանոց սպիտակ ոսկով: «SIHH-2013» ամենամյա ցուցադրությանը մասնակցում են ժամացույց արտադրող 16 հանրահայտ ապրանքանիշեր, որոնց թվում են «IWC-ը», «Montblanc»-ը, «Van Cleef & Arpels»-ը, «Vacheron Constantin»-ը, «Cartier»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս