Բաժիններ՝

Ռոնալդուն, Գվարդիոլան, Շևչենկոն, Տևեսը՝ գոլֆի դաշտում (լուսանկարներ)

Գոլֆն աստիճանաբար տարածում է ստանում հայտնի մարդկանց շրջանում: Այս առումով ետ չեն մնում նաև ճանաչված մի շարք ֆուտբոլիստներ:

Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի հարձակվող Կառլոս Տևեսն արդեն վաղուց համարվում է ոչ միայն հրաշալի ֆուտբոլիստ, այլև հաջողակ գոլֆ խաղացող: Արդեն մի քանի տարի արգենտինացին նախընտրում է ազատ ժամանակն անցկացնել գոլֆի դաշտում:

Ուկրաինացի ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն բազմիցս հայտարարել է, որ գոլֆն իր համար ոչ թե պարզապես խաղ է, այլ կենսակերպ: Շևչենկոն չի բացառում, որ ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո կսկսի զբաղվել պրոֆեսիոնալ գոլֆով:

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը՝ Պեպ Գվարդիոլան, ով ամռանը կգլխավորի Մյունխենի «Բավարիան», ազատ ժամանակն անցկացնում է գոլֆի դաշտում: Նրան կարելի է հանդիպել ոչ միայն Իսպանիայի, այլև այլ երկրների գոլֆ ակումբներում:

«Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի հարձակվող Մայքլ Օուենը ևս գոլֆ սիրող ֆուտբոլիստների շարքում է: Անգլիացի ռմբարկուն հաճախ է ազատ ժամանակն անցկացնում աշխարհի լավագույն գոլֆ ակումբներում:

Իսկ Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն գոլֆը համարում է ամենաազարտային խաղերից մեկը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս