ԿԸՀ-ն հավատարմագրել է ևս 2 ՀԿ-ի դիտորդների
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հավատարմագրել է Հանրապետության Նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող երկու տեղական հասարակական կազմակերպությունների` «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի և «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ի համապատասխանաբար 67 և 103 դիտորդների: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեցին ԿԸՀ-ից:
Այսպիսով` այս պահին ԿԸՀ-ում հավատարմագրված են 12 տեղական և 5 միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, դիտորդների հավատարմագրման վերջնաժամկետը փետրվարի 8-ն է: