
21-րդ դարի լավագույն ֆուտբոլային առաջնությունն Անգլիայինն է

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 21-րդ դարի Եվրոպայի ուժեղագույն առաջնությունների ցուցակը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունն այս ցուցակում զբաղեցրել է 41-րդ տեղը 48 երկրներից մեջ:
Նոր հազարամյակի լավագույն առաջնությունն Անգլիայինն է, որին հետևում են Իսպանիան և Իտալիան:
Գերմանիան ու Ֆրանսիան համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են: Առաջին տասնյակում են նաև Հոլանդիայի, Պորտուգալիայի, Բելգիայի, Թուրքիայի և Հունաստանի առաջնությունները:
Ցուցակն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը