ՀԱԿ-ը «Հանրապետություն» կուսակցությունից փորձել է պոկել Սմբատ Այվազյանին. մամուլ
««Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունում սկսված խմորումները, պարզվում է, սահուն հեղաշրջման միակ փորձը չեն ՀԱԿ-ում։ Խորհրդարանական ընտրությունների շեմին նման խմորումներ են ընթացել նաև «Հանրապետություն» կուսակցությունում, որտեղից փորձ էր արվել Գագիկ Ջհանգիրյանի օգնությամբ պոկել Սմբատ Այվազյանին՝ վերջինիս առաջարկելով անցողիկ տեղ ՀԱԿ համամասնական ցուցակում, սակայն Սմբատ Այվազյանը, խուսափելով դրանից, գնացել էր Մոսկվա։
Իսկ երբ Արամ Սարգսյանը ՀԱԿ-ից դուրս գալու հայտարարություն էր արել, ՀԱԿ-ում որոշել էին, որ Սմբատ Այվազյանն արդեն կարող է «վերցնել» կուսակցությունը, այս անգամ էլ «Հանրապետություն» կուսակցության անդամ Վահան Վարդապետյանին էին կանչել օգնության։ Սակայն դա էլ հաջողություն չունեցավ։ Ու թե հիմա Լևոն Զուրաբյանի թևը կարողանա ԺՀԿ-ում «պերեվարոտ» իրականացնել՝ կուսակցությունը վերցնելով Պետրոս Մակեյանի ձեռքից, ապա կարելի է ասել, որ ՀԱԿ «իրավաժառանգորդ օպերացիան» նույնպես բարեհաջող ավարտ կունենա՝ հօգուտ ՀԱԿ-ը մոնոլիտ, գուցե նաև կուսակցություն դարձնելու ճանապարհին, որից հետո արդեն ցանկալի մարդուն դրա գլխին կարգելը դյուրին կլինի։ Սակայն, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Մակեյանն առայժմ մեծամասնություն ունի 19 հոգանոց ԺՀ քաղխորհրդում»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը: