Բաժիններ՝

Ինչու եք ձեզ նեղություն տվել ու այս ցրտին, քամուն եկել, կանգնել, ինձ եք սպասում. Սերժ Սարգսյանը` կոնդեցիներին. մամուլ

«Ըստ «ժողովուրդի» տեղեկությունների՝ կոնդեցիները ՀՀ նախագահի նստավայրի մոտ օրերս հանդիպել են Սերժ Սարգսյանին։ «Կանգնած սպասում էինք։ Նա հանգիստ մոտեցավ մեզ ու անմիջապես ասաց, թե ինչու եք ձեզ նեղություն տվել ու այս ցրտին, քամուն եկել, կանգնել, ինձ եք սպասում։ Չէ՞ որ ես խոստացել եմ, որ ձեզ համար ամեն ինչ անելու եմ, որ դուք ձեր տները ունենաք։ Մենք էլ նրան ասացինք՝ ախր Դուք վաղուց եք խոստացել, բայց մինչև հիմա նորություն չկա, ոչ մի փոփոխություն չկա, ինչպե՞ս վստահ լինենք, որ Ձեր խոստումը կկատարեք։ Սարգսյանը խոստացավ, որ լրջորեն զբաղվելու է մեզանով»,–«Ժողովուրդին» պատմեց կոնդեցի 45-ամյա Սուրիկը։

Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը դեռ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր կոնդեցիներին նույն խոստումը տվել։ Ու ընդհանրապես, 5 տարի է՝ ինչ Կոնդի 200 ընտանիք վարձով է ապրում։ Նրանց համար նախատեսված շենքի շինարարական աշխատանքներն էլ դադարեցված են»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս