Բաժիններ՝

Լրագրողն ազատազրկվել է թագավորական ընտանիքին վիրավորելու մեղադրանքով

Թաիլանդի դատարանը 10 տարի ազատազրկման է դատապարտել հայտնի քաղաքական ակտիվիստին և լրագրողին, գտնելով որ նրա հրապարակումները վիրավորական են թագավորական ընտանիքի համար:

Սամիոտ Պրուկսակասեմսուկը մեղավոր է ճանաչվել թագավորական անձին վիրավորելու և նրա հասցեին սպառնալու մասին օրենքը խախտելու մեջ:

2010թ. ընդդիմադիր «կարմիր վերնաշապիկավորների» շարժմանը համակիր հանդեսում տպագրվել է իշխանությանը քննադատող 2 հոդված: Հոդվածների հեղինակը ստորագրել էր կեղծանունով և մեղադրանքը ներկայացվել էր Պրուկսակասեմսուկին՝ որպես հանդեսի խմբագրի:

2011թ. ապրիլից լրագրողը գտնվում է բանտում: Նրա կողմնակիցներն ասում են, որ այնտեղ նա ենթարկվում է ծաղր ու ծանակի:

Մարդու իրավունքների պաշտպանները գտնում են, որ Թաիլանդի օրենքները կոչված են պաշտպանելու ինքնակալությանը և դրանք ավելի հաճախ են սկսել կիրառություն ստանալ խոսքի ազատությունը ճնշելու համար:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031