Բաժիններ՝

«Chanel»-ը ներկայացրել է երեկոյան զգեստների նոր հավաքածուն (լուսանկարներ)

«Chanel» ապրանքանիշը բարձր նորաձևության շաբաթվա ընթացքում ներկայացրել է իր երեկոյան զգեստների հավաքածուն: Նորաձևության աշխարհի փորձագետների գնահատմամբ՝ ցուցադրությունից տպավորություն է ստեղծվել, որ «Chanel»-ի ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը զգեստները բերել էր տարբեր դարաշրջաններից:

Երեկոյան զգեստների հավաքածուն ստեղծելիս նորաձևության տան 79-ամյա ստեղծագործական տնօրենը, ով արդեն 25 տարի զբաղեցնում է այս պաշտոնը, ոգեշնչվել է միջնադարից մինչև 18-րդ դարն ընկած ժամանակահատվածում կանանց կրած զգեստներով: Հավաքածուի զգեստների մեծ մասը շքեղ տեսք է ունեցել, իսկ դրանց անբաժան մասը կազմող փետուրներով աքսեսուարներն արդեն  «must have» նշանակություն ունեն (նշանակում է՝ պարտադիր պետք է ունենալ):

0 9 8 7 6 5 4 3 2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս