Բաժիններ՝

Լևոն Արոնյանը հեշտ հաղթանակ է տանում. Tata Steel Chess

Հայաստանի թիվ մեկ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Վեյկ Ան Զեեում ընթացող Tata Steel Chess շախմատային փառատոնի 10-րդ տուրում սպիտակներով պարտության մատնեց չինացի Վանգ Հաոյին և այժմ իր ակտիվում ունի 6.5 միավոր: Լևոնից ընդամենը 37 քայլ պահանջվեց մրցակցին հաղթելու համար:

Տուրի մյուս բոլոր պարտիաները դեռ շարունակվում են: Արոնյանի հիմնական 2 մրցակիցներն էլ խաղում են սպիտակներով. Մագնուս Կարլսենը (7 մ.) զգալի առավելություն ունի Էրվին Էլ’Ամիի նկատմամբ, Վիշվանաթհան Անանդը (6 մ.)՝ Սերգեյ Կարյակինի:

B մրցաշարի միանձնյա առաջատար Սերգեյ Մովսեսյանը ռուս Դանիլ Դուբովի հետ պարտիայում այս պահին 23 քայլ է կատարել և բավական անհաջող դիրքում է:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031