Բերանը չի կարել, բայց հացադուլը շարունակում է
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արթուր Պետրոսյանը չի կարել բերանը, սակայն հունվարի 21-ի՝ ժամը 18.15-ից, գտնվում է հացադուլի մեջ: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ այն տեղեկությունը, թե կալանավորը կարել է բերանը իրականությանը չի համապատասխանում:
«Արթուր Պետրոսյանի առողջական վիճակը կայուն է»,- ասել է Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ անկախ հանգամանքից, բոլոր ձերբակալվածներն ու դատապարտյալները, ովքեր հացադուլ են անում, գտնվում են բժիշկների հսկողության ներքո:
Արթուր Պետրոսյանը կալանավորվել է իր կնոջ եղբորը ծեծի ենթարկելու համար: Եղբայրը իր քրոջ՝ Մարիամի (Արթուրի կնոջ) նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել, իսկ Արթուրը, ականատես լինելով այդ ամենին, ծեծի է ենթարկել նրան՝ արդյունքում եղբայրը բռնաբարել է քրոջը, իսկ կալանավորվել է ամուսինը: